Սիրիայի հայ համայնքը մնացել է առանց ջրի, սննդի եւ էլեկտրականության:
Սիրիայի հայ համայնքը մնացել է առանց ջրի, սննդի եւ էլեկտրականության: Սիրիահայերի ծանր կացության մասին ամենօրյա հաղորդագրությունները նրանց օգնելու հարցը դարձնում են հրատապ:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը բացել է հաշվեհամար՝ ակնկալելով հայերի՝ մերձավորին օգնելու պատրաստակամությունը:
Բերիո հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը հույս ունի, որ Սիրիայում ապրող հայերին օգնել ցանկացողների թիվն առաջիկայում կավելանա: Նրա խոսքով՝ աշխարհում սփռված ամեն մի հայի նույնիսկ ամենափոքր աջակցությունը կարող է մեծ օգնություն լինել սիրիահայերի համար:
Մանրամասները՝ տեսանյութում