Սիրիայում շարունակվող պատերազմը հարկադրում է հազարավոր մարդկանց համալրել Եվրոպայում ապաստան որոնողների բանակը:
Սիրիայում շարունակվող պատերազմը հարկադրում է հազարավոր մարդկանց լքել տները եւ համալրել Եվրոպայում ապաստան որոնողների բանակը: Սիրիայի Նախագահ Բաշար Ասադը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկիրն արյունաքամ անող պատերազմին եւ դրա անդառնալի հետեւանքներին:
Արյունահեղությունը դադարեցնելու նպատակով Բաշար Ասադը պատրաստ է բանակցությունների գնալ ցանկացած կողմի հետ, բացի ահաբեկիչներից:
«Արեւմտյան պետությունները միշտ էլ ահաբեկչությունը համարել են խաղաթուղթ, որը ժամանակ առ ժամանակ կարելի է հանել գրպանից: Եթե նրանք ուզենային արմատախիլ անել իսլամիստ ահաբեկիչներին, ապա վաղուց կանեին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սիրիայի Նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում