Նա ոչ միայն նախագծել ու գործը հանձնել է շինարարներին, այլ ուշիուշով հետևել շինարարական ընթացքին։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կառուցվել է 1926-1953 թթ. Թամանյանի նախագծով: Նա ոչ միայն նախագծել ու գործը հանձնել է շինարարներին, այլ ուշիուշով հետևել շինարարական ընթացքին։ Այս կառույցում Թամանյանին հաջողվել է օգտագործել և կիրառել հայ դասական ճարտարապետությանը բնորոշ մոտեցումներ։
Ալեքսանդր Թամանյանի թողած հսկայական ժառանգության մեջ Օպերային թատրոնի նախագիծը եղել է նրա ամենասիրելին ու փայփայածը։ Միևնույն ժամանակ ոչ մի կառույց նրան այնքան հոգս ու դառնություն չի պատճառել, որքան Օպերային թատրոնի շենքը։
Տեխնիկական խնդիրների կամ միգուցե 1936-ին ճարտարապետի մահվան պատճառով նախագիծն իր նախնական տարբերակով այդպես էլ հնարավոր չեղավ իրականացնել։ Թամանյանը մահացավ, երբ շենքի բարձրությունը գետնից դեռ մեկ մետր էր: Շինարարությունն ավարտին հասցրեց նրա որդին՝ Գևորգ Թամանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում