Շատ հայտնի անուններ տված վարժարանն արդեն գործում է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով:
Սփյուռքի հնագույն կրթօջախներից մեկում՝ Փարիզի «Սամուել Մուրադյան» վարժարանում, մեկնարկել է ուսումնական տարին: Շատ հայտնի անուններ տված վարժարանն արդեն գործում է ժամանակակից ֆրանսիական լիցեյի ծրագրով:
Շրջանավարտները ստանում են բակալավրի աստիճան եւ առանց քննության բուհ ընդունվելու իրավունք: Այսօր Փարիզի հայկական վարժարանում ուսանում է 3-ից 18 տարեկան 120 աշակերտ:
Վարժարանը հիմնադրվել է 1834-ին Իտալիայի Պադովա քաղաքում՝ հնդկաստանցի մեծահարուստ Սամուել Մուրադյանի եւ Ռափայել Ղարամյանի ներդրած գումարներով:
Մանրամասները՝ տեսանյութում