Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել սեփական խնայողությունների հաշվին կազմակերպել եւ ս.թ. սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում:
Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել սեփական խնայողությունների հաշվին կազմակերպել եւ ս.թ. սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյան