Տոնական օրը եզրափակվել է «Տարվա մարդ» մրցանակաբաշխությամբ:
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը նշել է հիմնադրման տարեդարձը: Հիմնադրման 16-ամյակը համալսարանում նշանավորվել է նորացված սպորտային համալիրի, Հայաստանում նախադեպը չունեցող կինոթատրոնի եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաների բացմամբ:
Հայ-ռուսական համալսարանը մագիստրոսական ծրագրեր եւ գիտահետազոտական համատեղ աշխատանքեր է իրականացնում Ռուսաստանի առաջատար բուհերի հետ:
Տոնական օրը եզրափակվել է «Տարվա մարդ» մրցանակաբաշխությամբ: Ավանդական դարձած այս մրցանակաբաշխության նպատակը հայաստանյան ստեղծագործողներին ուշադրության կենտրոնում պահելն ու պատշաճ վերաբերմունքի արժանացնելն է:
Մանրամասները՝ տեսանյութում