Շենքում բացված թանգարանը նվիրված է ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին, որը պատմում է նրանց կյանքի դրվագներից։
2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկչական խմբի կողմից գրավված 2 ինքնաթիռ մխրճվեց Առևտրի համաշխարհային կենտրոնի` նյույորքյան երկվորյակ աշտարակների մեջ: Դրանք ամբողջությամբ փլուզվեցին՝ տալով մոտ 3 000 զոհ, ավելի քան 6 000 մարդ վիրավորվեց։
Ամերիկյան քաղաքակրթությունը խելացի վարվեց և դեպքից անմիջապես հետո սկսեցին վերակառուցել շենքը։ Վնասված շենքերի կառուցման համար մրցույթ կազմակերպվեց. հաղթեց Դանիել Լիբեսկինդը։ 14 տարիների ընթացքում վերակառուցեցին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի կարևորագույն հատվածը։
Շենքում բացված թանգարանը նվիրված է ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակին, որը պատմում է նրանց կյանքի դրվագներից։ Իսկ երկվորյակներ աշտարակի տեղում ճարտարապետ Մայքլ Արաթը կառուցեց ավազան, որը խորհրդանշում է արտասուք։
Մանրամասները՝ տեսանյութում