Սպիտակ տունը սպառնացել է մեկուսացման դատապարտել Ռուսաստանին, եթե երկիրը շարունակի աջակցել Սիրիայի Նախագահ Բաշար Ասադին:
Սպիտակ տունը սպառնացել է մեկուսացման դատապարտել Ռուսաստանին, եթե երկիրը շարունակի աջակցել Սիրիայի Նախագահ Բաշար Ասադին:
Արեւմուտքն ակնկալում է, որ Ռուսաստանը կմիանա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որն Իրաքում եւ Սիրիայում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում:
Հակառակ դեպքում երկու պետություններն էլ ավելի կմեկուսացվեն միջազգային հանրությունից: Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Սիրիայում Ռուսաստանի շահերն ամբողջությամբ չեն հակասում աշխարհի մյուս մասի շահերին:
Ռուսաստանն, ըստ ամերիկյան կողմի, շահագրգռված է հակաահաբեկչական կոալիցայի հաջողությամբ: