Իսկ ամբողջ հավաքածուն իր պատմությունով ու նշանակությունով ազգագրագետը խտացրել է իր երեք գրքերում:
Լուսիկ Ագուլեցու տուն մտնողն իսկապես իրեն զգում է հին Հայաստանում: Նրա տունն այսօր նաև թանգարան է, կարող է այցելել յուրաքանչյուր ոք ու ծանոթանալ Ագուլեցու հավաքածուին: Զենքեր, տարազներ, զարդեր ու հին կահ-կարասի. այս ամենը տիկին Լուսիկը տարիներով է ձեռք բերել: Մի մասը բերել է հարազատ Ագուլիսից, մյուս մասն էլ՝ Արևմտյան ու Արևելյան Հայաստանի տարբեր մասերից: Բոլոր իրերն ունեն իրենց պատմություն: Հին իրեր ձեռք բերելու ցանկությունը ծնվեց Գորիսում հանդիպած մի գոտուց:
Իմանալով Լուսիկ Ագուլեցու՝ հին իրերի հանդեպ սերը՝ շատերը նվիրել են նրան տարբեր իրեր: Դրանց մեջ տիկին Լուսիկն առանձնացնում է թոնրում գտած այն խաչը, որը նվեր է մի թրքուհուց: Նվերների ցանկում է նաև Արամ Խաչատրյանի շաքարամանը:
Իսկ ամբողջ հավաքածուն իր պատմությունով ու նշանակությունով ազգագրագետը խտացրել է իր երեք գրքերում:
Մանրամասները՝ տեսանյութում