Սերժ Սարգսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնությունները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Հանդիպման ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը: Դուշանբեում Հայաստանը ստանձնել է նաեւ ՀԱՊԿ նախագահությունը:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնայնությունները:
Դուշանբեում Նախագահն իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վրա: Երկրի ղեկավարը նշել է, որ ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքի բացակայության պայմաններում լի են ամբողջ տարածաշրջանն ապակայունացնելու վտանգներով:
Մանրամասները՝ տեսանյութում