Պաշտպանության բնագծում Բակո Սահակյանին պատմել են վերջին դիվերսիոն գործողությունների մասին:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սահմանային իրավիճակին տեղում ծանոթանալու եւ հայ դիրքապահներին քաջալերելու նպատակով սահման է այցելել Արցախի Նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:
Պաշտպանության բնագծում Բակո Սահակյանին պատմել են վերջին դիվերսիոն գործողությունների մասին ու վստահեցրել, որ ժամկետային զինծառայողները հմտորեն կասեցնում են հակառակորդի հատուկջոկատայինների առաջխաղացումը:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ծանոթացել է նաեւ դիրքապահների կենցաղային պայմաններին:
Մանրամասները՝ տեսանյութում