Ավանդական փառատոնին, բացի տեղական արտադրողից, այս անգամ մասնակցել են նաեւ եվրոպացի խոհարարներ:
Լոռու մարզի Օձուն համայնքում կազմակերպվել է «Օձունի գանձերը» փառատոնը: Լոռու եւ այլ մարզերի մեկ տասնյակից ավելի համայնքները վաճառք-ցուցահանդեսում ներկայացրել են սեփական արտադրության գյուղմթերքը:
Կազմակերպիչները նպատակ ունեն այս կերպ գովազդել Օձունի եւ հարեւան գյուղերի տեղական արտադրության մթերքները եւ պատմամշակութային ժառանգությունը։
Ավանդական փառատոնին, բացի տեղական արտադրողից, այս անգամ մասնակցել են նաեւ եվրոպացի խոհարարներ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետներ: Նրանք տպավորված են մեր գյուղարտադրանքի որակով, համով ու տեսքով:
Մանրամասները՝ տեսանյութում