Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումից առաջ նախ մատուցվել է Սուրբ Պատարագ:
Միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց Գոշավանքում տեղի է ունեցել հիշարժան արարողություն: Ավելի քան 2 մ բարձրություն ունեցող խաչն օծվել ու տեղադրվել է եկեղեցու գմբեթին:
Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումից առաջ նախ մատուցվել է Սուրբ Պատարագ: Խաչի տեղադրումն ազդարարել է Գոշավանքի՝ երեք տարի առաջ սկսված նորոգման առաջին փուլի ավարտը:
Իր խոսքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խաչի տեղադրումը համարել է մեծ իրադարձություն թե՛ թեմի, թե՛ եկեղեցական կյանքում:
Մանրամասները՝ տեսանյութում