Յուրաքանչյուր տարի Խաչվերացի նախօրյակին Ջավախքի Թախչա համայնքի բնակիչները նշում են գյուղի հիմնադրման օրը:
Յուրաքանչյուր տարի Խաչվերացի նախօրյակին Ջավախքի Թախչա համայնքի բնակիչները նշում են գյուղի հիմնադրման օրը: 1835-ին Էրզրումի Ումուդում գյուղի տեղահանված ընտանիքներից 10-ը տեղափոխվել են Ջավախք ու հիմնել Թախչա գյուղը:
Ռուսաստանում բնակվող թախչեցիներ Անդրանիկ Սուրմալյանի եւ նրա ընկերների ջանքերով գյուղում կանգնեցվել է քառակողմ խաչքար: Չորս կողմերը խորհրդանշում են Թախչայի հիմնադրումը, 1918-ի ողբերգությունը, Հայրենական Մեծ պատերազմի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը:
Մանրամասները՝ տեսանյութում