Սեպտեմբերի 15-ին ավարտվող սահմանափակումները կգործեն առնվազն մինչեւ 2016-ի մարտի 15-ը:
Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել երկարաձգել Դոնբասի Ինքնահռչակ Հանրապետությունների եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւս կես տարով: Սեպտեմբերի 15-ին ավարտվող սահմանափակումները կգործեն առնվազն մինչեւ 2016-ի մարտի 15-ը:
Սեւ ցուցակի երկարաձգման որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ին կամ 16-ին: Պատժամիջոցները կվերաբերեն 149 ֆիզիկական եւ 37 իրավաբանական անձի: Սեւ ցուցակում ներառված են ռուսաստանցի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, ձեռնարկատերեր, ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներ: Նրանց մուտքը Եվրամիություն արգելված է, եվրոպական բանկերում առկա հաշիվները՝ սառեցված: