Համաձայնագրի հաջողությունը հյուրերը նշել են ֆրանսիական գինու եւ պանրի սեղանի շուրջ:
Երեւանի վարչական շրջանները շարունակում են միջազգային գործակցությունը: Դավթաշենը ֆրանսիական Անտոնի շրջանի հետ համագործակցության ուղիներ է գտել:
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել Անտոնիի եւ Դավթաշեն վարչական շրջանի միջեւ որպես քույր քաղաքներ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Փաստաթուղթը ստորագրել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի նախագահ Վիսամ Նեհմեն:
Համաձայնագրի հաջողությունը հյուրերը նշել են ֆրանսիական գինու եւ պանրի սեղանի շուրջ: Կազմակերպված ամենամյա ցուցահանդեսին հայկական կողմը մասնակցել է հայրենական գյուղմթերքի տեսականիով:
Մանրամասները՝ տեսանյութում