Մոնղոլուհին անփաստաթուղթ ու առանց Հայաստանի քաղաքացիության երեխաների հետ մնաց Անտառամեջում:
Մոնղոլուհի Օյունչիմեգ Բայանդոլգորը Հրահատ Երիցյանի հետ ամուսնացավ 14 տարի առաջ: Ուլան Բատորում են ապրել, միասին ռեստորանում աշխատել, երկու երեխա ունեցել:
Ամուսինը առողջական խնդիրներ ուներ, 4 տարի առաջ որոշեցին Հայաստանում հաստատվել, կիսաքանդ մի տուն գնեցին Գեղարքունիքի Անտառամեջ գյուղում: Ամուսինը շատ բան անել չհասցրեց, մահացավ 2015-ի հունվարին:
Մոնղոլուհին անփաստաթուղթ ու առանց Հայաստանի քաղաքացիության երեխաների հետ մնաց Անտառամեջում: Փաստաթուղթ ու տան սեփականաշնորհման վկայական ստանալու համար տասնյակ ատյանների է դիմել՝ դեռ հստակ պատասխան չստանալով:
Երեխաները՝ Վարսիկն ու Արշակը, գյուղը շատ են հավանում: Դպրոցից միանգամից տուն են շտապում ՝ մորն օգնելու: Գյուղում աշխատանք չկա, ընտանիքի մայրը երեխաների հետ վայրի տանձ է հավաքում, վաճառում ու մի կերպ հաղթահարում ֆինանսական դժվարությունները:
Մանրամասները՝ տեսանյութում