ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների առանցքում դաշնակցային հարաբերությունների խորացումն էր:
Սեպտեմբերի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում էր: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների առանցքում դաշնակցային հարաբերությունների խորացումն էր:
Քննարկման հիմնական թեմաներից մեկը վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձարձակ պահվածքն էր՝ սահմանային լարվածության սրացման տեսքով:
«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,- Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է հանրապետության Նախագահը:
Մոսկվայի նախագահական հանդիպման բանակցությունների արդյունքներով՝ Հայաստանը ստանում է 1 մլրդ դոլար շուկայական արժեքով նոր սպառազինություն՝ նոր մակարդակի հասցնելով հարձակողական ու պաշտպանական ներուժը:
Մանրամասները՝ տեսանյութում