«Սանտա Չեչիլիա» համերգասրահը Հռոմի հռչակավոր «Երաժշտության այգի» համերգային համալիրի թատրոններից է:
Հռոմի «Սանտա Չեչիլիա» բարձրակարգ համերգասրահն իր աշնանային համերգաշրջանը սկսել է աշխարհահռչակ Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի համերգով:
«Սանտա Չեչիլիա» համերգասրահը Հռոմի հռչակավոր «Երաժշտության այգի» համերգային համալիրի թատրոններից է: Այնտեղ միաժամանակ գործում է նաեւ Եվրոպայի ամենահայտնի կոնսերվատորիաներից մեկը:
Հեղինակավոր համերգասրահի բեմից Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը ողջունել է հռչակավոր նվագախմբին ու այն բոլոր բարեկամներին, ովքեր իրենց ներկայությամբ իսկ դատապարտում են Ցեղասպանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում