1940-ին Բրիտանիան մեն մենակ էր մնացել ֆաշիստական Գերմանիայի դեմ:
1940-ին Բրիտանիան մեն մենակ էր մնացել ֆաշիստական Գերմանիայի դեմ: Ֆրանսիան հանձնվել էր, ԱՄՆ-ն չեզոք էր, Ստալինն էլ՝ Հիտլերի դաշնակիցը: Բրիտանական կայսրությունը ցանկացած պահի կարող էր կործանվել: Կենաց ու մահու կռվում Անգլիային օդուժ էր հարկավոր:
Ամերիկացի պրոդյուսեր Բիլ Վանդերկլուտի հայրը ռազմական օդաչու էր: Ուսումնասիրելով հոր` Բիլ Վադերկլուտ Ավագի մարտական սխրանքները, նա բացահայտեց քիչ հայտնի պատմություն: Օդաչուն Ատլանտյան օվկիանոսի վրայով ամերիկյան ռազմական օդանավեր էր հասցնում Անգլիա:
Ի դեպ, խիզախներից մեկի անունը, ով Լոնդոնին երեսուներկու օդանավ հասցրեց, Քըրք Քըրքորյան էր: Բիլ Վանդերկլուտը ռազմական տարեգրությանը քիչ հայտնի այդ դեպքերի հիման վրա նկարահանել է «Կտրելով գաղտնի երկինքը» ֆիլմը:
Մանրամասները՝ տեսանյութում