Վերջին շաբաթներին համաշխարհային լրատվադաշտի համար մեկ թեման ներգաղթյալների զանգվածային հոսքն է Եվրոպա:
Վերջին շաբաթներին համաշխարհային լրատվադաշտի համար մեկ թեման ներգաղթյալների զանգվածային հոսքն է Եվրոպա: Հարյուրհազարավոր գաղթականներ փախչում են Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում շարունակվող հակամարտություններից եւ տնտեսական իրավիճակից: Նրանք Սերբիայով թափանցում են նախ Հունգարիա, ապա՝ Ավստրիա եւ Գերմանիա:
Ներգաղթյալների հոսքը ծովային սահմանով ընդունելու առաջին գծում են նաեւ Իտալիան եւ Հունաստանը: Բուդապեշտը, որը Եվրամիությունում փախստականների առաջին ապաստանն է, մեծ դժվարությամբ թույլատրեց քաղաքի երկաթուղային կայարանում արգելափակված հազարավոր ներգաղթյալների առաջին խմբերին մեկնել Ավստրիա:
Փախստականների նպատակակետը, սակայն, առավել բարձր սոցիալական վճարներ տրամադրող երկրներն են՝ Գերմանիան եւ Շվեդիան:
Տարեսկզբից Հին աշխարհ է մուտք գործել մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան երկրներից փախած ավելի քան կես միլիոն մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում