Ներկայացված աշխատանքների հեղինակների ցանկը պատկառելի է՝ Երվանդ Քոչարից ու Լեւոն Թութունջյանից մինչեւ Մինաս ու Սալվադոր Դալի:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի եւ Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Մոդեռնից պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցադրությունը բաժանված է ութ թեմաների: Ներկայացված աշխատանքների հեղինակների ցանկը պատկառելի է՝ Երվանդ Քոչարից ու Լեւոն Թութունջյանից մինչեւ Մինաս ու Սալվադոր Դալի:
Գլուխգործոցները Կոմիտասի թանգարան-ինստիտուտ են բերվել բացառիկ ցուցադրության համար: Դրանք բոլորը մասնավոր հավաքածուներից են:
Մանրամասները՝ տեսանյությում