Հունգարիայի վարչապետը ներգաղթյալների զանգվածային հոսքը բնութագրել է որպես միգրացիոն ապստամբություն տեղի իշխանությունների դեմ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնալից հայտարարություն է հնչեցրել ներգաղթյալների հասցեին: Նա նշել է, թե բոլոր փախստականներին ներս թողնելու դեպքում Եվրոպան կկնքի իր մահկանացուն:
Ըստ Օրբանի՝ մահմեդականների մուտքը Եվրոպա անթույլատրելի է, քանի որ նրանք ոչ թե ֆիզիկական անվտանգություն, այլ բարեկեցիկ կյանք են որոնում: Հունգարիայի վարչապետը ներգաղթյալների զանգվածային հոսքը բնութագրել է որպես միգրացիոն ապստամբություն տեղի իշխանությունների դեմ:
Մինչ այդ Հունգարիայի սոցիալական ռեսուրսների նախարար Զոլտան Բալոգն անկեղծացել է, թե իրենք ստում են փախստականներին՝ ասելով, թե ուրախ են տեսնել նրանց: