Բարերարի նոր նվիրատվության հասցեատերերը Կովսականի Փախափ թաղամասի դպրոցականներն են:
Ռուսաստանաբնակ գործարար ու բարերար Արթուր Վարժապետյանը հաշիվն արդեն կորցրել է, թե վերջին տարիներին քանի մեքենա է նվիրաբերել արցախցիներին: Ամեն տարի, ավանդույթի ուժով, դրանք տասնյակներով նվիրաբերվում են սոցիալական խմբերին, ինչպես նաեւ պետական կառույցներին:
Հաշմանդամություն ունեցողներին տրամադրվող ձեռքի կառավարման մեքենանների ծրագիրն արդեն ավարտված է: Հեռավոր գյուղերում բնակվողներին տրանսպորտով ապահովելու ծրագիրն էլ ընթացքի մեջ է:
Բարերարի նոր նվիրատվության հասցեատերերը Կովսականի Փախափ թաղամասի դպրոցականներն են: Նրանք դպրոց հասնելու համար ամեն օր 7 կմ ճանապարհ են կտրում: Դպրոցականներն այսուհետ Արթուր Ալեքսանյանի նվիրած հարմարավետ մեքենայով են տեղաշարժվելու:
Մանրամասները՝ տեսանյութում