Լեհաստանի Կրինիցա Զդրոյ առողջարանային քաղաքում տեղի է ունեցել 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը:
Լեհաստանի Կրինիցա Զդրոյ առողջարանային քաղաքում տեղի է ունեցել 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ հայկական պատվիրակությունը: Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերների շարքում համաժողովի մասնակիցներն ընդգծել են Ուկրաինայի խնդիրն ու ներգաղթյալների հարցը:
Տնտեսական ֆորումի կազմակերպիչները չեն մոռացել նաեւ մեր տարածաշրջանի հիմնախնդիրների մասին։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ հայկական կողմի առաջնային խնդիրը ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումն է:
Այս պատմական փուլում նոր նախաձեռնություններ կան, եւ պաշտոնական Երեւանը փորձում է համապատասխանեցնել իր քաղաքականությունը եվրոպական կառույցների հետ ստորագրած փաստաթղթերի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում