Իր ընտանիքի պատմությունն Արմեն Մարսուբյանն ամփոփել է նաեւ գրքի մեջ:
ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտ նահանգի համալսարանում բացված ցուցահանդեսում ներկայացվել են բուհի փիլիսոփայության ամբիոնի վարիչ Արմեն Մարսուբյանի հոր եւ հորեղբոր արած լուսանկարները:
Ցեղասպանությունն ու դրա դաժան հետեւանքները նրանք ոչ միայն վերապրել, այլեւ անմահացրել են իրենց ֆոտոխցիկներով: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել էնաեւ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը: Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորած խմբին ամերիկյան բուհում ջերմորեն են դիմավորել:
Ավելի վաղ նկարները ցուցադրվել են նաեւ Ստամբուլում, Մերզավանում, Դիարբեքիրում: Հաջորդ կանգառը Երեւանն է լինելու: Իր ընտանիքի պատմությունն Արմեն Մարսուբյանն ամփոփել է նաեւ գրքի մեջ:
Ի դեպ, ամերիկյան բուհի ռեկտորը Մերի Փափազյանն է: Նաեւ հենց նրա ջանքերով է պահպանվում կապը երկու բուհերի միջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում