Մրցույթի 1-ին փուլին Երեւանից, Արցախից եւ ՀՀ 10 մարզերից մասնակցել է 2 065 ընտանիք, եզրափակիչ է հասել144-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Մրցույթի 1-ին փուլին Երեւանից, Արցախից եւ 10 մարզերից մասնակցել է 2 065 ընտանիք, եզրափակիչ է հասել144-ը:
Նախագահը շնորհավորել է մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ, նաեւ գավաթներ Երեւանի, Արցախի եւ մարզերի պատվիրակություններին:
Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները երկրի ղեկավարի կողմից ստացել են խրախուսական նվերներ:
Մանրամասները՝ տեսանյութում