Փառատոնը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն:
Ախթալայի վանական համալիրի բակում կազմակերպվել է արդեն յոթերորդ անգամ անցկացվող խորովածի փառատոնը:
Այն Լոռու մարզի պատմական կենտրոններից մեկում էր հավաքել հանրապետության տասնյակ ռեստորանների ներկայացուցիչների, խորովածի սիրահարների ու զբոսաշրջիկների:
Փառատոնը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն: Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ միջոցառումը Ախթալայում անցկացնելով նպատակ ունեն աշխուժացնել մարզային կյանքն ու զարկ տալ զբոսաշրջությանը:
Բացի խորովածի տասնյակ տեսակների համտեսից, փառատոնը նաեւ մշակութային մաս ուներ՝ գեղարվեստական խմբերի ելույթներ, գյուղմթերքի ու արհեստագործական նյութերի ցուցադրություններ:
Մանրամասները՝ տեսանյութում