Պետական աջակցությամբ Հայաստանում բացվել է խաչքարերի վարպետաց դպրոց:
Պետական աջակցությամբ Հայաստանում բացվել է խաչքարերի վարպետաց դպրոց: Նորաբաց հաստատությունում պատանիները սովորելու են խաչքարի պատրաստման տեխնիկան, ծանոթանալու հայկական քանդակագործության այդ յուրօրինակ ուղղության պատմությանը:
Դպրոցի հիմադիրը շուրջ 1000 խաչքարի հեղինակ վարպետ Ռուբենն է: Օշականի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու գավթում տեղադրված նրա խաչտառերը մեծ գրավել են քանդակագործությամբ հետաքրքրված բազմաթիվ երիտասարդների:
Սովորողների առաջին խումբն արդեն հավաքագրվել է: Երիտասարդները, որոնք խաչքարագործության զրոյական գիտելիքներով դպրոց են եկել, այսօր արդեն քարի լեզուն հասկացողի վստահությամբ հղկում են այն:
Մանրամասները՝ տեսանյութում