Նորաբաց լաբորատորիաներում եղել են ոլորտի պատասխանատուներն ու աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Արդիականացված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաները Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում շահագործման են հանձնվել։ Նորաբաց լաբորատորիաներում եղել են ոլորտի պատասխանատուներն ու աջակցող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ստեղծված պայմաններն ուսանողներին հնարավորություն կտան գերազանց առաջադիմություն ցուցաբերել ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալիս, այլեւ այդ գիտելիքները գործնականում ճիշտ եւ պատշաճ կիրառելիս:
Բուհերի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նման ծրագրեր իրականացվել են նաեւ Մայր բուհում, ԵՊԲՀ-ում, Սլավոնական համալսարանում եւ 7 այլ բուհերում: Առաջիկայում Համաշխարհային բանկի մասնակցությամբ եւ պետական աջակցությամբ նախատեսվում է կյանքի կոչել եւս 5 նման ծրագիր:
Մանրամասները՝ տեսանյութում