Կողմ է քվեարկել 119, դեմ՝ 8 երկիր, իսկ 45՝ հիմնականում եվրոպական երկրներ, ձեռնպահ են մնացել:
ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովն ընդունել է որոշում, որը թույլ է տալիս կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանի տարածքում բարձրացնել նաեւ Պաղեստինյան ինքնավարության դրոշը:
Որոշումն ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Կողմ է քվեարկել 119, դեմ՝ 8 երկիր, իսկ 45՝ հիմնականում եվրոպական երկրներ, ձեռնպահ են մնացել:
Այդ նախաձեռնությամբ վեհաժողովին էր դիմել հենց Պաղեստինյան ինքնավարությունը, որը, ինչպես եւ Վատիկանը, դիտորդ անդամի կարգավիճակ ունի: