Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է ուսումնասիրության արդյունքում արձանագրված թվային տվյալները:
Սերժ Սարգսյանը Նախագահի վերահսկողական ծառայության կողմից Ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով խորհրդակցություն է անցկացրել:
Հանդիպմանը մասնակցել են ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը, ֆինանսների նախարարը, Նախագահի վերահսկողական ծառայության պետը, Գլխավոր հարկադիր կատարողը, ՃՈ պետը, ուսումնասիրության խմբի ղեկավարը, «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը:
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը զեկուցել է ուսումնասիրության արդյունքում արձանագրված թվային տվյալները:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք որոշակի արդյունքներ ի մի բերենք, տեսնենք դրականը, նաեւ թերություններն ու բացթողումները, նախանշենք այն ճանապարհները, որոնք կվերացնեն այդ թերությունները եւ այս խնդրում հստակություն կմտցնեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում