Էներգետիկ ոլորտի ֆինանսական վիճակի ամբողջական կարծիք-եզրակացությունը ընկերությունը կներկայացնի մինչեւ նոյեմբերի վերջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է բոլոր գերատեսչություններին, որպեսզի գործարար աշխարհի համար լրացուցիչ որոշումներով խոչընդոտներ չստեղծեն: Այդ նպատակով վարչապետը հրաժարվել է հաստատել Տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսված էր խստացնել երկաթուղու համար պայմանները:
Գործադիրի նիստի ընթացքում զեկուցվել է նաեւ, որ մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորվածության ուսումնասիրությունը, որով զբաղվում է միջազգային խորհրդատվական «Դելոյդ» ընկերությունը:
Էներգետիկ ոլորտի ֆինանսական վիճակի ամբողջական կարծիք-եզրակացությունը ընկերությունը երեք փուլով կներկայացնի մինչեւ նոյեմբերի վերջ:
Մանրամասները՝ տեսանյութում