Sharm Pictures-ի նոր ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում:
Սեպտեմբերի 10-ին հայ հանդիսատեսի դատին է հանձնվել «Հյուսիս-Հարավ» ռոմանտիկ կինոկատակերգությունը: Sharm Pictures-ի նոր ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում:
Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են արդեն հայտնի եւ սիրված դեմքեր: Գլխավոր հերոսները մանկության չորս ընկերներ են: Նրանցից մեկը փորձության է ենթարկվում, ու հենց այստեղ էլ սկսվում են արկածային պատմությունները։
Երեւանյան պրեմիերային կհաջորդեն մարզային ցուցադրությունները: Sharm ընկերությունը մտադիր է ֆիլմը ցուցադրել նաեւ արտասահմանյան վարձույթում՝ Վրաստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:
Մանրամասները՝ տեսանյութում