Լոռու մարզի Հարթավան գյուղում մեկնարկել է կտավատի բերքահավաքը:
Լոռու մարզի Հարթավան գյուղում մեկնարկել է կտավատի բերքահավաքը: Տարիներ առաջ գյուղում սկսեցին տարածաշրջանի համար ավանդական այս բույսի մշակման ավանդույթների վերականգնումը:
Շատերը փորձեցին իրենց հնարավորություններն այս ասպարեզում: Սակայն գյուղում ֆերմերային խումբ ստեղծելուց հետո միայն ձեռք բերվեցին ձեթի արտադրությանն անհրաժեշտ սարքավորումներ: Կտավատի մշակությամբ ֆերմերները սկսեցին զբաղվել պրոֆեսիոնալ կերպով:
Էկոլոգիապես մաքուր ու առողջարար ձեթն առաքվում է մայրաքաղաք, Վանաձոր ու Գյումրի: Արտադրության շահութաբերությունն ավելացնելու նպատակով աշխատանքներ են տարվում չրանոցներ ստեղծելու ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում