Ներկայացված են Քոչարի գործունեության երկու շրջանների՝ փարիզյան եւ երեւանյան գործերը:
Սեպտեմբերի 10-ից սկսած ուղիղ մեկ ամիս Հայաստանի ազգային պատկերասրահում կլինի Երվանդ Քոչարի «Սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը: Ներկայացված են Քոչարի գործունեության երկու շրջանների՝ փարիզյան եւ երեւանյան, գործերը՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ եւ տարածական նկարչություն:
Վերհիշելով Ազգային պատկերասրահի 2011-ին ներկայացրած սյուրռեալիստների մեծ ցուցահանդեսը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փաստում է՝ Դալիի եւ մյուս մեծերի կողքին Քոչարն իր հզոր անհատականությամբ մեզ պահում էր առաջին շարքում:
Ազգային պատկերասրահը նախատեսում է որակապես նոր համագործակցություն սկսել հայաստանյան բոլոր թանգարանների հետ: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ 2 տարի անց կրկին կանդրադառնան Երվանդ Քոչարին:
Մանրամասները՝ տեսանյութում