Սեպտեմբերի 17-ից 19-ը Երեւանը կլցվի ջազային մեղեդիներով:
Սեպտեմբերի 17-ից 19-ը Երեւանը կլցվի ջազային մեղեդիներով: Մարզահամերգային համալիրում կանցկացվի «Երեւան Ջազ Ֆեսթ - 2015» փառատոնը: Ջազի հայկական նորաստեղծ ասոցիացիան նպատակ ունի կարճ ժամանակում վերականգնել հայկական ջազի բարի համբավն ու լավագույն ավանդույթները։
Ասոցիացիան ցանկանում է, որ Երեւանը կրկին համարվի ջազի համաշխարհային մայրաքաղաքներից մեկը: Այդ ճանապարհին առաջին քայլն է «Երեւան Ջազ Ֆեսթ-2015» փառատոնի կազմակերպումը:
Կազմակերպիչները խոստանում են՝ ջազ աստղերի երեւանյան եռօրյա համերգները լինելու են անմոռանալի ու անակնկալներով լեցուն: Երաժիշտների ցանկը մեծ է՝ Ռիչարդ Բոնա, Լորեն Ռոբին, Նինո Կատամաձե, Հյուբերտ Թաբս, Արմեն Թութունջյան, Արմեն Հյուսնունց, Վահագն Հայրապետյան, Լեւոն Մալխասյան եւ այլ հայտնի դեմքեր:
Մանրամասները՝ տեսանյութում