Կառավարական զորքերը հետ են մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին Ջեզալ նավթահանքից:
Սիրիայում դաժան բախումները շարունակվում են: Կառավարական զորքերը հետ են մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին Ջեզալ նավթահանքից: Այն գտնվում է Փալմիրա քաղաքից հյուսիս-արեւմուտք։
Երկրի տնտեսության համար կարեւոր այս օբյեկտն այժմ սիրիական զորքերի հսկողության տակ է: Գրոհայինները, կորուստներ կրելով, հետ են մղվել դեպի Փալմիրա։
Միաժամանակ, աճում է նաեւ Արեւմուտքի մտահոգությունը Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության կապակցությամբ:
Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանից Սիրիայի ուղղությամբ է շարժվում դեսանտային երկու նավ: Վաշինգտոնը չի բացառում, որ ռուսական կողմը սիրիական բանակի հետ մասնակցելու է «Իսլամական պետության» գրահայինների դիրքերի ոչնչացման գործողությանը:
Մանրամասները՝ տեսանյութում