Փորձագետները վստահ են՝ հայ-ռուսական հարաբերություններն ամուր են, կայուն եւ փոխշահավետ:
Հայ-ռուսական հարաբերություններն ու բազմոլորտ համագործակցությունը քննարկել են երկու երկրների փորձագետները՝ տեսակամուրջի միջոցով:
Քաղաքական, տնտեսական եւ մյուս բոլոր ոլորտներում Հայաստանում եւ Ռուսաստանում ընթացքող պրոցեսներին լավատեղյակ փորձագետները վստահ են՝ հայ-ռուսական հարաբերություններն ամուր են, կայուն եւ փոխշահավետ:
Ռուսաստանի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւի գնահատականով՝ Նախագահ Սարգսյանի այցը ՌԴ հագեցած օրակարգով էր, բանակցությունները՝ արդյունավետ:
«Նախագահների զրույցը վերաբերում էր կրթական, էներգետիկ ոլորտներին, անվտանգության ու սպառազինության հարցերին: Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար կարեւոր է նաեւ, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, որտեղ իրավիճակն արագ փոփոխվում է»,- տեսակամուրջի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում