Թուրքիայում այս օրերին պայթյուններ են որոտում, որոնց զոհ են գնում տասնյակ մարդիկ:
Թուրքիայում այս օրերին պայթյուններ են որոտում, որոնց զոհ են գնում տասնյակ մարդիկ: Քրդերի հակաթուրքական գործողություններին ի պատասխան թուքական իշխանությունն արագ եւ կտրուկ հակագրոհի է անցնում: Արդյունքը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 120-ից ավելի պայթեցված գրասենյակներն են:
Ի դեպ, թուրքական պայթյունների ձայները լսելի են եղել Արարատի մարզի Ռանչպար գյուղում: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում: Արարատ եւ Թոնդրակ լեռների հարակից տարածքներն Աղրի նահանգապետարանը հայտարարել է անվտանգության հատուկ գոտի, որտեղ թուրքական զինուժը գործողություններ է իրականացնում քրդերի դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում