Հայտնի մարդկանց ստեղծագործական կյանքը բեղուն է եւ հետաքրքիր, բայց հեռուստադիտողներին գրավում է նաեւ նրանց անձնական կյանքը:
Հայտնի մարդկանց ստեղծագործական կյանքը բեղուն է եւ հետաքրքիր, բայց հեռուստադիտողներին գրավում է նաեւ նրանց անձնական կյանքը: «Մեր մեջ ասած» հաղորդաշարն արդեն բացահայտել է անձնական ու ընտանեկան 400-ից ավելի պատմություն, որոնք հայտնիները փորձում էին խնամքով թաքցնել:
Նոր եթերաշրջանի առաջին հյուրերից է Սերգեյ Սմբատյանը: Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական հաջողություններին հեռուստադիտողը հետեւում է մեծ հետաքրքրությամբ: Բայց այս անգամ «Մեր մեջ ասած»-ի ստեղծագործական խումբը կարողացել է համոզել մաեստրոյին վերադառնալ մանկություն, հիշել անցյալն ու հին ընկերներին:
Մանրամասները՝ տեսանյութում