«Ֆորմ դը Բեյրութ» համերգասրահը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը կլցվի հայկական շնչով ու երաժշտությամբ:
Լիբանանի 2000 հանդիսատես ունեցող «Ֆորմ դը Բեյրութ» համերգասրահը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը կլցվի հայկական շնչով ու երաժշտությամբ:
Գյումրիի «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախումբը խորհրդանշական 100 ստեղծագործություն է պատրաստել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Հայկական մեղեդիները Սփյուռքում ներկայացնելը, ըստ նախաձեռնության հեղինակների, առանձահատուկ նշանակություն ունի հայապահպանության գործում:
«ԳՈՀԱՐ»-ը համերգային հարուստ ծրագրով 2002-ից հանդես է եկել Լիբանանում, Հալեպում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքների լավագույն համերգասրահներում, Կանադայում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում:
Մանրամասները՝ տեսանյութում