Հայաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են գործակցությունը քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում:
Հայաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են գործակցությունը քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Մոսկվայում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նախագահները քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում համագործակցությանը:
Նախանշվել են հարաբերությունների առավել ամրապնդման ու խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին:
Մանրամասները՝ տեսանյութում