1962-ից 1969-ին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի «Գևանդհաուսի» նվագախմբի հետ:
1922-ի սեպտեմբերի 8-ին է ծնվել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը: Ծննդավայր Երուսաղեմում խմբավարություն ուսանած երաժիշտը մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։
1962-1969 թթ. Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի «Գևանդհաուսի» նվագախմբի հետ:
Դուրյանն այն եզակի արվեստագետներից էր, ով արժանացել է ավելի քան 300 միջազգային երաժշտագետների բացառիկ դրական կարծիքների:
Առանց պարտիտուրի և դիրիժորական փայտիկի մաեստրոն կարողանում էր ղեկավարել նվագախումբ ու հիացնել հանդիսատեսին: