Ասում են՝ առարկան կարող է կրել տիրոջ էներգիան ու պարունակել հսկայական ինֆորմացիա:
Ասում են՝ առարկան կարող է կրել տիրոջ էներգիան ու պարունակել հսկայական ինֆորմացիա: Պատկերացնում եք՝ որքան հզոր էներգիա կունենան հանճարների անձնական իրերը:
Հովհաննես Թումանյանը շատ բնակավայրեր է փոխել՝ Դսեղ, Թբիլիսի, Երևան: Այսօր նրա իրերը գտնվում են տարբեր տուն-թանգարաններում: Երևանում՝ Թումանյանի անունը կրող փողոցում էլ գտնվում է ամենայն հայոց բանաստեղծի թանգարաններից մեկը:
Բանաստեղծի տանը գրքերի պակաս երբեք չի եղել, հյուրերի պակաս՝ առավել ևս: Ու որպեսզի գրքերն ու տան տերը հյուրերից չնեղանան, Թումանյանն իր գրապահարանների ապակին փակում էր գեղեցիկ նկարներով:
Մանրամասները՝ տեսանյութում