Խաղողի մթերման մեկնարկը տրվել է Արմավիրում:
Խաղողի մթերման մեկնարկը տրվել է Արմավիրում: Բեռնված մեքենաները վաղ առավոտից հերթ են կանգնել Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի դիմաց:
Թեեւ խաղողագործներն իրենց պայմանագրային գործընկերոջ պահանջները վաղուց յուրացրել են, այդուհանդերձ, նրանց աճեցրած բերքը լուրջ քննություն է բռնում:
Լաբորոտորիայում հատուկ սարքերի միջոցով նմուշառում են անում, ճշտում բերքի շաքարայնության տոկոսը: Շաքարի պարունակությունը խաղողի մեջ նվազագույնը 17 տոկոս պետք է լինի:
Մինչ բեռնաթափումը խաղողով բեռնված մեքենաները մանրակրկիտ ստուգման են
ենթարկվում: Խստապահանջ կոնյակագործների համար կարեւոր է մթերվող բերքի մաքրությունը միջազգային շուկայի պահանջներին համապատասխան կոնյակ արտադրելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում