Մասնագետների կարծիքով փոխակերպման լավ տարբերակ է հագուստի մի քանի շերտ ստեղծելը, որը, սակայն, հայաստանյան կլիմայական պայմաններում նպատակահարմար չէ:
Հագուստի տրանսֆորմացիան արդեն ֆանտաստիկ երևույթ չէ: Տարիներ շարունակ աշխարհահռչակ նորաձևության տները ներկայացնում են անհամատեղելի համադրություններն ու տարբեր կտորների ու ձևածքների սինթեզը:
Նորաձևության միտումներից ելնելով սեզոնային փոխակերպումը կիրառելի և պրակտիկ դարձավ նաև առօրյա կյանքում: Նորաձևության ոլորտի փորձագետները կներկայացնեն՝ ինչպես հեշտությամբ զգեստապահարանի ամառային հագուստը փոխակերպել աշնանայինի:
Հագուստի փոխակերպումը լավագույն կերպով ավարտին հասցնելու համար կարևոր է ունենալ վառ երևակայություն և գունային ճաշակ: Մեր օրերում նորաձևության կանոնները խախտված են և առայժմ գրեթե չեն գործում:
Մանրամասները՝ տեսանյութում