Ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Օպերային արվեստի միջազգային ակադեմիային:
Լյուբով Կազարնովսկայայի, Գեղամ Գրիգորյանի և Երիտասարդական նվագախմբի համատեղ երևանյան համերգը բարեգործական էր: Ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է Օպերային արվեստի միջազգային ակադեմիային: Երևանում կառուցվելու է իր տեսակի մեջ եզակի ակադեմիա, որը կրելու է Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների ժողովրդական արտիստ, պետական մի շարք մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Գեղամ Գրիգորյանի անունը:
Օպերային արվեստի ակադեմիան մեծ հնարավորություններ կտա սկսնակ արտիստներին ծանոթանալ բեմական արվեստին: Այն նաև հարթակ կհանդիսանա արդեն իսկ կայացած մասնագետների համար, ովքեր կարող են մասնակցել արտասահմանից հրավիրված պրոֆեսիոնալների վարպետության դասերին:
Մանրամասները՝ տեսանյութում