Չնայած բերքի սակավությանը, ըստ Արմավիրի մարզպետարանի, այս տարի 80-90 հազար տոննա լոլիկ կմթերվի:
Լոլիկի բերքն այս տարի զիջում է նախորդ տարվա ծավալը: Պատճառը ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններն էին՝ սաստիկ շոգն ու տեւական բարձր ջերամաստիճանը, այլ նաեւ լոլիկի ցեցը:
Հետեւաբար, եթե նախորդ տարի այս օրերին լոլիկի կիլոգրամն արտադրողը վաճառում էր 60-65 դրամով, ապա այս տարի 20 դրամով գինը բարձրացել է: Իսկ ձեռքից-ձեռք անցնելով սպառողին է հասնում 180-200 դրամով:
Չնայած բերքի սակավությանը, ըստ Արմավիրի մարզպետարանի, մարզում այս տարի 80-90 հազար տոննա լոլիկ կմթերվի:
Մանրամասները՝ տեսանյութում