Ըստ նրանց՝ Ադրբեջանի գործողությունների մեջ սկզբունքային կամ նոր բան չկա:
Վերջին օրերին կրկին ակտիվացած սահմանային լարվածությանն են անդրադարձել քաղաքագետներ Սերգեյ Մինասյանը եւ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ բանախոսների՝ վերջին 10-15 տարիների ընթացքում Ադրբեջանը փորձում է ժամանակ առ ժամանակ պահպանել լարվածությունը շփման գոտում: Ըստ նրանց՝ Ադրբեջանի գործողությունների մեջ նոր բան չկա:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ դրանով ադրբեջանական կողմը որոշակի ուղերձներ է ուզում հղել թե՛ հայ հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը: Ըստ քաղաքագետի՝ դրա հետ մեկտեղ մեծանում է նոր զենք-զինատեսակների կիրառման դինամիկան: Ադրբեջանական կողմը կիրառում է արդեն 125 մմ-անոց ականանետեր, ռեակտիվ հրթիռահրետանային կայանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում